Google Tag Gateway․ ինչպես բարելավել արդյունքները First-Party Data-ի միջոցով

Հոկ 16, 2026 155 դիտում
Գաղտնիություն և տվյալներ Ուղեցույց / Դասընթաց Միջին
Article cover

The AI Data Bottleneck․ ինչու է Data Strength-ը կարևոր Marketing ROI-ի համար

Կայուն աճը մեծամասամբ կախված է տվյալների ենթակառուցվածքի որակից և կայունությունից։ Տվյալների որակն անմիջական ազդեցություն ունի Google Ads AI-ի աշխատանքի վրա, քանի որ ավտոմատացված համակարգերը հիմնվում են ճշգրիտ և ամբողջական տվյալների վրա։

Երբ գաղտնիության պահանջները և տվյալների հավաքագրման սահմանափակումները  նվազեցնում են հասանելի ազդանշանների քանակը, ալգորիթմները ստանում են թերի տեղեկություն։ Արդյունքում, նրանք կարող են որոշակի պահումներ անել բիդի հարցում  կամ օպտիմալացվել սխալ նպատակների համար, ինչի հետևանքով կարող է աճել CPA-ի գինը և նվազել ROAS-ը։

Google Ads measurement-ի բարելավման համար, բիզնեսներին խորհուրդ է տրվում կիրառել տվյալ մոդելը` բաղկացած է 4 փուլից. 

  • Tagging Foundation — Ապահովեք տվյալների հավաքագրման հուսալի հիմք օգտագործելով Google Tag Gateway: Այդ միջոցով կկարողանաք հավաքել first-party ազդանշանները Server-Side Tracking միջոցով: 
  • Կոնվերսիաների ճշգրտություն — օգտագործեք Enhanced Conversions՝ կորցրած կոնվերսիայի ազդանշանները վերականգնելու և բրաուզերների սահմանափակումները նվազեցնելու համար։ 
  • Տվյալների ակտիվացում — հարստացրեք չափումները համաձայնեցված CRM-ի տվյալներով: Customer Match-ը կօգնի ավելի արագ հասնել բարձր արժեք ունեցող սեգմենտներին։
  • AI & Growth — Օգտագործեք վստահելի և որակյալ տվյալներ Smart Bidding-ի միջոցով՝ կայուն աճ ապահովելու և մասշտաբավորվելու համար:

Այս first-party հավաքագրման ենթակառուցվածքի վրա ներդրում կատարելը ամրապնդում է ձեր ընդհանուր արդյունավետությունը՝ գաղտնիության սահմանափակումները վերածելով հստակ մրցակցային առավելության։

 

Ի՞նչ է Google Tag Gateway-ը և ինչպե՞ս է այն աշխատում

Google Tag Gateway-ի ներդնումը ռազմավարական քայլ է, որը տվյալների հավաքագրումը տեղափոխում է անվտանգ, ընկերեությանը պատկանող first-party միջավայր։ 

Ավանդական կարգավորման դեպքում սկրիպտները բեռնվում են անմիջապես երրորդ կողմի դոմեններից, օրինակ՝ googletagmanager.com-ից, ինչի հետևանքով գովազդի արգելափակման գործիքները հեշտությամբ հայտնաբերում և արգելափակում են դրանք։ Բացի այդ, բրաուզերների պաշտպանական մեխանիզմները, օրինակ՝ Apple ITP-ն, սահմանափակում են client side cookie-ների գործողության ժամկետը՝ մինչև 7 օր կամ 24 ժամ, ինչի հետևանքով խաթարվում է օգտատիրոջ ամբողջական ուղու հետևումը։ 

Google Ads-ում first-party թրեքինգին անցնելը փոխում է հարցումների երթուղղման մեխանիզմը․ թեգերը բեռնվում են անմիջապես ընկերության ենթադոմենից։ Այդ պատճառով նախկինում արգելափակվող հարցումները մշակվում են որպես վստահելի հարցումներ՝ մեկ աղբյուրի շրջանակում (same-origin)։ 

Server Side Tracking-ի դեպքում տվյալների փոխանցումն իրականացվում է երեք փուլով. 

  •   Same-Origin Script Loading․ բրաուզերը կոնֆիգուրացիոն ֆայլերը բեռնում է անմիջապես ընկերության հիմնական դոմենից՝ շրջանցելով ցանցային ֆիլտրերը։
  •  Secure Gateway Processing․ ընկերության կողմից վերահսկվող սերվերային պրոքսին անվտանգ կերպով ընդունում է օգտատերերի գործողությունների վերաբերյալ տվյալները։
  •   First-Party Routing & Extended Durability․ թեգի սկրիպտը սեփական դոմենից բեռնելը և ցանցային հարցումները CDN-ի եզրային հանգույցների միջոցով ուղղորդելը թույլ են տալիս Google Tag Gateway-ին (GTG) շրջանցել գովազդի արգելափակման պարզ գործիքներն ու DNS ֆիլտրերը։

Բացի այդ, Server-side Google Tag Manager-ի (GTM) հետ համատեղ օգտագործման դեպքում FPID-ի նման քուքիները կարող են սահմանվել անմիջապես HTTP պատասխանի Set-Cookie վերնագրի միջոցով։ Սա հնարավորություն է տալիս երկարացնել քուքիների գործողության ժամկետը, քանի որ բրաուզերի անվտանգության խիստ քաղաքականությունների դեպքում բրաուզերում աշխատող JavaScript-ի միջոցով սահմանված քուքիների համար գործում են պահպանման ժամկետի սահմանափակումներ։ 

Այս կառուցվածքը կարող է օգնել վերականգնել կորցրած Google Ads ազդանշանները և ըստ ներկայացված տվյալների, ապահովել միջինում 14% ավելի շատ կոնվերսիաներ՝ միաժամանակ կայունացնելով Google Ads չափումները։

 

Բացի այդ, Google Tag Gateway-ի առավելություններն անմիջականորեն նպաստում են գաղտնիության պահանջների պահպանմանը։ Google Tag-ի բեռնումը first-party ենթադոմենի միջոցով նվազեցնում է ցանցային խիստ ֆիլտրերի պատճառով սկրիպտների բեռնման ձախողումների հավանականությունը։

 

Միևնույն ժամանակ, GTG-ն ապահով կերպով վերահղում է սկզբնական ցանցային թրաֆիկը պրոքսի սերվերի միջոցով՝ առանց փոխանցվող տվյալները փոփոխելու։ Այն ընկերությունները, որոնց անհրաժեշտ են գաղտնիության պաշտպանության ավելի առաջադեմ գործիքներ, օրինակ՝ IP հասցեների քողարկում կամ անձը նույնականացնող տվյալների (PII) հեռացում, կարող են GTG-ի միջոցով փոխանցվող թրաֆիկն ուղղել անմիջապես Server-side GTM-ի կոնտեյներ՝ նախքան տվյալները գովազդային հարթակներին փոխանցելը:

 

Իմպլեմենտացման  տարբերակներ և հիմնական քայլեր

Google Tag Gateway-ի ներդնումը չի պահանջում տեխնիկական համակարգերի բարդ վերակառուցում։ Google Tag Gateway-ը ներդնելը կարելի է բաժանել երեք հիմնական եղանակի։

  • Տարբերակ 1․ Google Tag Gateway-ի կարգավորում Cloudflare-ի միջոցով (կամ ինտեգրում Akamai-ի հետ)  — Ներդրման ամենաարագ տարբերակն է՝ նվազագույն տեխնիկական ջանքերով։ First-party ենթակառուցվածքի միջոցով թեգերը բեռնելու համար անհրաժեշտ չէ մեխանիկորեն վերակարգավորել թեգավորումը․ բավական է իմպլեմենտացնել ինտեգրումը CDN-ի կառավարման վահանակում։ Համակարգն ավտոմատ կերպով կկարգավորի առկա GA4 կամ Google Ads թեգերի հարցումների երթուղղումը՝ առանց կոդը փոփոխելու անհրաժեշտության։ 
  • Տարբերակ 2․ CDN-ի մեխանիկական կարգավորում  Օպտիմալ տարբերակ է CloudFront-ի, Fastly-ի կամ GCP Load Balancing-ի վրա հիմնված ենթակառուցվածքների համար։ DevOps թիմը ստեղծում է առանձին ենթադոմեն (օրինակ՝ metrics.yourdomain.com), կարգավորում է ցանցի եզրային հանգույցներում պրոքսիացման կանոնները և թարմացնում թրեքինգի սկզբնավորման սկրիպտները։ Երթուղղման նկատմամբ ներքին վերահսկողության պահպանումը զգալիորեն նպաստում է ատրիբուցիայի ճշգրտության բարձրացմանը՝ first-party տվյալների շնորհիվ։ 
  • Տարբերակ 3․ Server-side GTM (sGTM) կոնտեյներ — Լուծում է խոշոր ընկերությունների համար, որոնց անհրաժեշտ է տվյալների մշակման, անձը նույնականացնող տվյալների (PII) հեռացման և մի քանի մատակարարների միջև տվյալների փոխանցման լիարժեք վերահսկողություն.  Եթե ձեր տեխնիկական համակարգն արդեն օգտագործում է sGTM container՝ first-party custom loader-ով, GTG-ի կարիքը չկա, քանի որ sGTM-ն ինքնուրույն մատուցում է tags-ը և կառավարում first-party routing-ը։ Սակայն sGTM չօգտագործող թիմերի համար GTG-ն Google tags-ի աշխատանքի վերականգնման ավելի պարզ և քիչ սպասարկում պահանջող տարբերակ է։

Ներդրման հնարավոր տարբերակները՝

Ավտոմատ GCP (App Engine) — ավտոմատ տեղակայում Google Cloud-ում։

Մեխանիկական Docker (AWS/Azure) — կարգավորում Docker-ի միջոցով։

Կառավարվող հոսթինգ (Stape, Addingwell) — կառավարվող հոսթինգի ծառայությունների օգտագործում։ 

Այժմ անդրադառնանք ռազմավարական ներդրման ճանապարհային քարտեզին։ Հուսալի Data Strength համակարգի ստեղծումը ներառում է վեց հիմնական քայլ․

  1. Գնահատել առկա համակարգը — ստուգել թագերը՝ պարզելու համար, թե որտեղ է տեղի ունենում տվյալների կորուստ: 
  2. Ընտրել մեթոդը — որոշել, թե որ տարբերակն է առավել հարմար՝ CDN-ի ավտոմատ կարգավորումը, ցանցի եզրային հանգույցների միջոցով երթուղղման կարգավորումը, թե sGTM-ի օգտագործումը։ 
  3. Ստեղծել endpoint — ստեղծել անվտանգ first-party ենթադոմեն, որը կօգտագործվի որպես տվյալների ընդունման կետ։
  4. Կարգավորել տվյալների ուղղորդումը — սահմանել պրոքսիավորման կանոններ՝ թրաֆիկը չափման համակարգի վերջնակետերին անվտանգ փոխանցելու համար։ 
  5. Ստուգել տվյալները — համոզվել, որ HttpOnly ատրիբուտով քուքիները կարգավորվում են առանց սխալների և ունեն երկարացված գործողության ժամկետ։ 
  6. Հետևել արդյունքներին — հետևել կոնվերսիաների աճին և Smart Bidding-ի օպտիմալացմանը:

 

 

Google Tag Gateway և Server-Side GTM․ ավելի արդյունավետ համատեղ օգտագործում

Տեխնիկական թիմերը հաճախ Google Tag Gateway-ի և Server-side GTM-ի միջև ընտրությունը դիտարկում են որպես երկու իրար բացառող տարբերակների ընտրություն, մինչդեռ այս գործիքները լրացնում են միմյանց։ Google Tag Gateway-ը գործում է բացառապես որպես պաշտպանված պրոքսի սերվեր՝ ապահովելով Google Tag-ի բեռնումը first-party ենթադոմենի միջոցով՝ առանց փոխանցվող տվյալները փոփոխելու և Google-ին չպատկանող հարթակներ ուղղորդելու։ 

Իր հերթին, Server-side Google Tag Manager-ը (sGTM) տվյալների կառավարման լիարժեք համակարգ է, որն ընդունում, փոխակերպում և բաշխում է գործողությունների վերաբերյալ տվյալները մի քանի հարթակների միջև։ 

First-party տվյալների օգտագործման ռազմավարության տեսանկյունից, եթե ընկերությունն արդեն օգտագործում է sGTM կոնտեյներ՝ սեփական բեռնիչի, օրինակ՝ Stape-ի հետ, և այն տեղակայել է իր ենթադոմենում՝ HTTP պատասխանների միջոցով քուքիներ սահմանելու համար, ապա այն արդեն ապահովում է թեգերի լիարժեք բեռնումը: Այդ դեպքում Google Tag Gateway-ի առանձին ներդրումը կարող է անհրաժեշտ չլինել։ 

Այնուամենայնիվ, այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են Google Ads-ում ներդնել first-party տվյալների թրեքինգ, նվազեցնել բրաուզերների սահմանափակումների և գովազդի արգելափակման գործիքների ազդեցությունը, բայց պատրաստ չեն ստանձնել sGTM-ի սպասարկման ծախսերը և լրացուցիչ ծրագրավորողներ ներգրավել, Google Tag Gateway-ը (GTG) մնում է ամենապարզ լուծումը։ 

GTG-ի միջոցով պրոքսիավորումը Server-side Google Tag Manager-ի հետ համատեղելը թույլ է տալիս ստեղծել տվյալների բաշխման արդյունավետ ճարտարապետություն, որի դեպքում տվյալները միաժամանակ փոխանցվում են մի քանի ուղղություններով (fan-out)։

Բրաուզերից տվյալների միասնական խումբը Google Tag-ի միջոցով փոխանցելով Server-side GTM կոնտեյներ (օրինակ՝ GA4 իրադարձությունը)՝ հնարավոր է հավաքել բրաուզերի ամբողջական համատեքստը՝ ներառյալ քուքիները, user agent-ը և URL-ի պարամետրերը՝ առանց Meta-ի, TikTok-ի կամ LinkedIn-ի՝ մեծ ռեսուրսներ պահանջող client-side պիքսելների գործարկման անհրաժեշտության։

sGTM-ի ներսում տվյալների այս միասնական խումբը մշակվում և համապատասխանեցվում է տարբեր հարթակների API-ներին, օրինակ՝ Meta CAPI-ին։ Սա թույլ է տալիս լիարժեք վերահսկել, թե որ տվյալներն են փոխակերպվում, մաքրվում և փոխանցվում։

Ուղիղ server-to-server ինտեգրացիաները, օրինակ՝ CMS-ի ներքին պլագինները, երբեմն չեն փոխանցում բրաուզերի կարևոր պարամետրերը։ Վեբի first-party տվյալների ընդլայնված հավաքածուն sGTM-ի միջոցով ուղղորդելը թույլ է տալիս լրացնել այդ բացը։

sGTM-ը հաճախորդների հեշավորված տվյալների հետ միասին ստանում է բրաուզերի համատեքստը (fbp, fbc, user_agent, IP հասցե), ինչի շնորհիվ Meta CAPI-ում ապահովվում է իրադարձություններ: 

Եթե նույն իրադարձության տվյալները միաժամանակ փոխանցվում են բրաուզերի և սերվերի միջոցով, անհրաժեշտ է երկու փոխանցումներում էլ օգտագործել նույն event_id արժեքը՝ իրադարձությունների կրկնահաշվարկից (deduplication) խուսափելու համար։

Արդյունքում, թրեքինգը տվյալների փոխանցման միասնական սերվերային հոսքի մեջ միավորելը կարող է բարելավել էջերի բեռնման արագությունն ու Core Web Vitals ցուցանիշները՝ միաժամանակ թիմերին տալով ավելի մեծ վերահսկողություն արտաքին հարթակներին փոխանցվող տվյալների նկատմամբ։ 

 

Կոնվերսիաների հետևման ճշգրտության բարձրացում Enhanced Conversions-ի միջոցով

Գովազդային ներդրումները ազդանշանների կորստի հետևանքներից պաշտպանելու համար անհրաժեշտ է բարձրացնել օգտատերերի նույնականացման ճշգրտությունը՝ օգտագործելով Enhanced Conversions-ը. 

 

Enhanced Conversions for Web

Միշտ կոնվերսիաների թրեքինգը մեծապես կախված է եղել բրաուզերի քուքիներից և այնպիսի նույնացուցիչներից, ինչպիսին է Google Click ID-ն (GCLID)։

Այսօր բրաուզերների սահմանափակումներն ու գաղտնիության պաշտպանության պահանջները կարող են սահմանափակել GCLID-ի և գովազդային քուքիների հասանելիությունը՝ տվյալների մեջ առաջացնելով զգալի բացեր։Enhanced Conversions-ը լուծում է այս խնդիրը՝ ապահովելով first-party տվյալների անվտանգ համադրումը։

Երբ օգտատերը կատարում է կոնվերսիա, հավաքվում են first-party նույնացուցիչները, օրինակ՝ էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը։ Այնուհետև դրանք հեշավորվում են SHA-256 ալգորիթմով և հեշավորված նույնացուցիչների հիման վրա անվտանգ կերպով համադրվում Google-ի այն օգտատերերի տվյալների հետ, որոնք մուտք են գործել իրենց հաշիվներ։

Կարևոր է հաշվի առնել տվյալների օգտագործման սահմանները․ Enhanced Conversions-ը աշխատում է օգտատիրոջ նույնականացման տվյալների հետ, այլ ոչ թե առցանց գործարքային տվյալների, ինչպիսիք են հասույթը, պատվերների նույնացուցիչները կամ ապրանքների ցանկերը։

Այս երկու համակարգերը լրացնում են միմյանց․ առցանց ստանդարտ թեգերն արձանագրում են գործարքի արժեքը, իսկ Enhanced Conversions-ն օգտագործում է first-party հեշավորված նույնականացնող տվյալներ՝ որպեսզի ավելի ճշգրիտ որոշվի, թե որ գովազդի միջոցով է կատարվել տվյալ գնումը:

Google Ads-ի AI համակարգերի կողմից օգտագործվող տվյալների հուսալիությունը բարձրացնելու համար խորհուրդ ենք տալիս կիրառել օգտատիրոջ տրամադրած տվյալների հավաքման մեխանիկական կարգավորումը: Թեև ավտոմատ հավաքումը կարգավորման ընթացքում ավելի քիչ ջանք է պահանջում, այն կախված է տվյալների ստացման client-side մեթոդներից, որոնք կարող են դառնալ անվստահելի, եթե փոխվեն հայտի դաշտերը կամ էջերի կառուցվածքը։

Ծրագրավորողների կողմից վերահսկվող Data Layer-ը ապահովում է ավելի մեծ վերահսկողություն և կայունություն՝ բարձրացնելով ինչպես կոնվերսիաների թրեքինգի, այնպես էլ Google Ads-ի ազդանշանների վերականգնման հուսալիությունը։ 

Enhanced Conversions for Leads

B2B հարթակների և վաճառքի երկարատև ցիկլ ունեցող ընկերությունների համար օֆլայն գործարքների թրեքինգը՝ GCLID-ի ավանդական ներբեռնման միջոցով, գնալով ավելի քիչ հուսալի է դառնում։

Enhanced Conversions for Leads-ը նվազեցնում է GCLID-ից կախվածությունը՝ օգտագործելով հաճախորդների first-party հեշավորված նույնացուցիչները։

Երբ պոտենցիալ հաճախորդը լրացնում և ուղարկում է հայտը, նրա first-party նույնացուցիչները, օրինակ՝ էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը, հեշավորվում և պահպանվում են CRM համակարգում։

Եթե գործարքը փակվում է օֆլայն՝ մի քանի շաբաթ անց, CRM-ից հեշավորված գրառումների արտահանումն ու վերբեռնումը թույլ են տալիս կապել գործարքը սկզբնական գովազդին քլիքելու հետ՝ առանց բացառապես URL-ի նույնացուցիչների վրա հիմնվելու։

CRM-ում գրանցված վաճառքի արդյունքները Google Ads-ի հետ կապելով՝ գովազդատուները կարող են օպտիմալացնել արշավները՝ հիմնվելով իրական արդյունքների, այլ ոչ թե միայն առցանց հայտերի լրացման կամ վաճառքի ձագարի սկզբնական փուլերում լիդերի ներգրավման այլ ազդանշանների վրա։

 

Enhanced Conversions for Web

Մի քանի դոմեն ներառող համակարգի դեպքում, օրինակ՝ արտաքին վճարային համակարգերի կամ ամրագրման վիդջեթների օգտագործման ժամանակ, տեխնիկական թիմերը կարող են կիրառել երկու գործնական մոտեցում՝ կոնվերսիաների չափման ճշգրտությունը պահպանելու համար։

  1. Redirect Routing: կարգավորել արտաքին վճարային համակարգը այնպես, որ գործարքի ավարտից հետո այն պարտադիր կերպով վերահղի օգտատիրոջը հիմնական դոմենի «Շնորհակալություն» էջ, որտեղ կարգավորված է Data Layer-ը։ 
  2. Server-to-Server Webhooks: վճարային ծառայություն մատուցողի կողմից իրական ժամանակում վեբհուքներ ուղարկել անմիջապես sGTM կոնտեյներ՝ ավարտված գործարքները սերվերի կողմից գրանցելու համար։ Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի հուսալի չափել կոնվերսիաները այն դեպքերում, երբ բրաուզերի ազդանշանները կամ URL-ում փոխանցվող կոնվերսիայի նույնացուցիչները կորչում են կամ հասանելի չեն։

 

Customer Match․ CRM Assets-ի ակտիվացում՝ լսարանի արդյունավետ  օպտիմալացման համար

Արդյունավետ տվյալների համակարգի ստեղծումը պահանջում է անցում պատմական ցուցանիշների վերլուծությունից դեպի այն լսարանների ակտիվացում, որոնք հիմնվում են Customer Match-ի վրա: 

Որպես first-party տվյալների հետ աշխատանքի ժամանակակից ռազմավարության կարևոր բաղադրիչ՝ Customer Match-ը օգտատերերի համաձայնությամբ հավաքված CRM տվյալներն օգտագործում է Search, Shopping, Gmail, YouTube և Google-ի կոնտեքստային մեդիա ցանցում լսարանների սեգմենտներ ստեղծելու համար։ 

Թվային մարքեթինգի թիմերը CRM-ից հեշավորված տվյալների անվտանգ վերբեռնումն օգտագործում են գովազդի օպտիմալացման երեք հիմնական ռազմավարություն իրականացնելու համար։ 

  • Հաճախորդների կրկնակի ներգրավում (Strategic Re-engagement). աշխատեք առկա հաճախորդների սեգմենտների հետ՝ առաջարկելով անհատականացված հավատարմության ծրագրեր, crosseling առաջարկներ և միջին պատվերի արժեքի բարձրացմանն ուղղված արշավներ։ 
  • Լսարանների բացառման կանոններ (Audience Exclusion Rules). բացառեք առկա հաճախորդներին վաճառքի ձագարի վերին փուլերում նոր հաճախորդների ներգրավմանն ուղղված արշավներից՝ բյուջեն կենտրոնացնելով նոր պոտենցիալ գնորդների վրա և բարձրացնելով ներդրումների եկամտաբերությունը (ROI)։ 
  • Բարձր արժեք ունեցող հաճախորդների հիման վրա սկզբնական լսարանների ստեղծում (High-Value Seed Audiences). ամենաարժեքավոր հաճախորդների սեգմենտներն օգտագործեք որպես նախնական լսարաններ, որոնք օգնում են Google-ի AI մոդելներին գտնել նմանատիպ բնութագիր ունեցող պոտենցիալ օգտատերերի։ 

Լսարանների ցանկերը թարմ պահելու և գովազդային արշավներում դրանք արդյունավետ օգտագործելու համար ընկերությունները կարող են ընտրել համաժամացման չորս եղանակներից մեկը՝ կախված իրենց հասանելի տեխնիկական ռեսուրսներից։ 

  • CSV ֆայլերի վերբեռնում (Manual CSV Uploads). CRM տվյալների արտահանում, հեշավորում և վերբեռնում հարթակի ինտերֆեյսի միջոցով։ Եթե սկզբնական տվյալները որակյալ են, հաջող համընկնումների տոկոսը կազմում է 40–60%։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ չափման կայուն ռազմավարության շրջանակում պարբերաբար ձեռքով վերբեռնումներ իրականացնելը դժվար է։ 
  • Ատոմատացված ինտեգրացիաներ (Automated Partner Integrations). լսարանների ցանկերի ավտոմատ սինխրոնիզացիա Zapier-ի և Segment-ի նման գործիքների կամ Salesforce-ի և HubSpot-ի ներկառուցված ինտեգրացիաների միջոցով։ 
  • Customer Match API-ի ուղղակի օգտագործում (Direct Customer Match API)․ Անվտանգ թարմացումների անմիջական փոխանցում ներքին տվյալների warehous-ներից՝ տվյալների անվտանգության և փոխանցման վերահսկողությունը առավելագույնի հասցնելու համար։
  • Customer Match API-ի միջոցով ուղղակի ինտեգրում (Direct Customer Match API). թարմացումների անվտանգ փոխանցում անմիջապես ընկերության ներքին տվյալների պահոցներից՝ տեղեկատվության անվտանգության և փոխանցման երթուղիների նկատմամբ առավելագույն վերահսկողություն ապահովելու համար։ 
  •  Կոնվերսիաների հիման վրա ձևավորվող ցանկեր (Conversion-Based Lists). ցանկերի ավտոմատ կառուցում, երբ միացված է Enhanced Conversions-ը։ Քանի որ նույնականացման ազդանշանները հավաքվում են անմիջապես գործարքի կատարման պահին, այս ցանկերն ապահովում են տվյալների հավաքագրումից անմիջապես հետո համընկնումների ավելի բարձր որակ և նվազագույն մեխանիկական աշխատանք։

Լսարանների օպտիմալ համակարգ կառուցելու և first-party տվյալների միջոցով Smart Bidding-ի արդյունավետությունը բարձրացնելու համար խորհուրդ ենք տալիս համակցված մոտեցում։

Այն ենթադրում է կոնվերսիաների հիման վրա ձևավորվող դինամիկ ցանկերի օգտագործում, որոնք թույլ են տալիս ավելի արագ ավելացնել վերջերս կոնվերսիա կատարած օգտատերերին, ինչպես նաև CRM տվյալների ձեռքով վերբեռնում կամ API-ի միջոցով դրանց փոխանցում։

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս օգտագործել օֆլայն գնումների պատմությունը, VIP օգտատերերի, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում ակտիվություն չեն ցուցաբերել։ Նրանց տվյալները հնարավոր չէ ստանալ միայն կայքի թեգերի միջոցով։

Ինչպես խթանել աճը Data Strength Flywheel-ի միջոցով  

Կարևոր է հասկանալ, որ չափման կայուն համակարգի զարգացումը ստեղծում է շարունակական շղթա, որի ընթացքում տվյալների որակի բարելավումը նպաստում է արշավների ավելի արդյունավետ օպտիմալացմանը։ 

  • Better Data (Ավելի որակյալ տվյալներ). Google Tag Gateway-ի, Enhanced Conversions-ի և Customer Match-ի ներդրումը Google-ի հարթակներին ապահովում է ավելի ամբողջական first-party տվյալներով։ 
  • Better AI (Ավելի արդյունավետ AI). Smart Bidding-ի ալգորիթմներն ավելի արագ են սովորում և ավելի ճշգրիտ օպտիմալացնում գովազդային արշավները։ 
  • Better Results (Ավելի լավ արդյունքներ). Բարձրանում է կոնվերսիայի մակարդակը, նվազում է մեկ կոնվերսիայի արժեքը (CPA), իսկ մարքեթինգի ընդհանուր արդյունավետությունն ու ներդրումների եկամտաբերությունը (ROI) աճում են։ 

 

Իրականացման 90-օրյա պլան 

Տեխնիկական և մարքեթինգային թիմերի ղեկավարները կարող են օգտագործել հստակ համակարգված մոտեցում՝ աշխատանքների առաջնահերթությունները սահմանելու և նոր համակարգին սահուն անցում ապահովելու համար։ 

  • Փուլ 1․ 1–30-րդ օրեր․ հիմքի ստեղծում

Կենտրոնացեք գաղտնիության պահանջների պահպանման և օգտատերերի համաձայնության ստացման վրա՝ միաժամանակ ստեղծելով չափումների համար հուսալի հիմք։ Համոզվեք, որ Consent Mode v2-ը միացված է կոնվերսիաների մոդելավորման համար, և ստուգեք առկա թեգերը՝ ներդրման ընթացքում հնարավոր սխալները հայտնաբերելու համար։ 

  • Փուլ 2․ 30–60-րդ օրեր․ տվյալների հավաքագրման ընդլայնում 

Ներդրեք Enhanced Conversions for Web-ը՝ կոնվերսիաների վերաբերյալ բացակայող ազդանշանները վերականգնելու համար։ Միաժամանակ միացրեք տվյալների համակարգերը՝ Customer Match-ի ցանկերի ավտոմատ ձևավորումն ապահովելու և լսարանների թիրախավորումը ճշգրտելու համար։ 

  • Փուլ 3․ 60–90-րդ օրեր․ վերահսկողության ընդլայնում 

Տվյալների հոսքերը տեղափոխեք ընկերության վերահսկողության տակ գտնվող սերվերներ՝ ներդնելով Server-side Google Tag Manager-ի ճարտարապետությունը և Google Tag Gateway-ի անվտանգ կարգավորումը։

Սա թույլ կտա ապահովել first-party տվյալների հուսալի ընթացքը և կնվազեցնի client side արգելափակիչների ազդեցությունը: 

 

 Գովազդի արդյունավետության չափելի աճ 

Այս մոտեցման առավելությունները հաստատվում են Google-ի էկոհամակարգում գրանցված իրական արդյունքներով։ 

  • Google Tag Gateway. First-party սերվերային համակարգի ներդնումը թույլ է տալիս 20%-ով ավելացնել դիտարկվող տվյալների ծավալը և գովազդային հաշվում միջինում 14%-ով ավելի շատ կոնվերսիաներ գրանցել։ 
  • Enhanced Conversions․  Կայքի թրեքինգի կարգավորումների օպտիմալացումը վեբ գովազդային արշավներում ապահովում է կոնվերսիայի մակարդակի միջինում 17% աճ։ 
  • Customer Match․ CRM տվյալների բազաների օգտագործումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ կառավարել գովազդային հայտերը և միջինում 15%-ով բարձրացնել մարքեթինգային ներդրումների եկամտաբերությունը (ROI)։ 

Այս գործիքների համատեղ կիրառումը թույլ է տալիս ավելի արդյունավետ չափել գովազդի արդյունքները, նվազեցնել տվյալների կորուստը և ավելի լավ օգտագործել գովազդային բյուջեն՝ բիզնեսի երկարաժամկետ աճն ապահովելու համար։

 

Պատրա՞ստ եք բարելավել first-party տվյալների չափումը։ Փորձեք Coob Ads-ի հետ։ 

First-party տվյալների հետ աշխատանքի կայուն ռազմավարության ներդնումը պահանջում է մասնագիտացված տեխնիկական փորձառություն։

Coob Ads-ը համատեղում է performance մարքեթինգի ռազմավարությունն ու տեխնիկական լուծումներն՝ օգնելով նվազագույնի հասցնել ազդանշանների կորուստը և առավելագույնի հասցնել գովազդային ներդրումների արդյունավետությունը։

NDA ստորագրած հաճախորդներին մենք տրամադրում ենք բացառիկ հասանելիություն փակ նյութերին։ 

GTG Training With a Google Solutions Architect.   Տեխնիկական աշխատարան ծրագրավորողների և DevOps թիմերի համար՝ նվիրված ցանցային մեխանիզմների աշխատանքի սկզբունքներին և երթուղղման համակարգին։ 

2026 թվականի ապրիլյան վեբինարի ձայնագրություն՝ Unlock Better Data & Performance With Google Tag Gateway։   Google Ads-ում չափումների բարելավման, Data Strength Flywheel-ի ցիկլի արագացման և մարքեթինգային ներդրումների եկամտաբերության (ROI) բարձրացման ռազմավարական մոտեցումներ։ 

Ցանկանո՞ւմ եք գնահատել ձեր թրեքինգի և արդյունքների չափման կարգավորումների որակը և պարզել, թե որ փուլերում կարող են կորել արժեքավոր ազդանշանները։

Կապ հաստատեք Coob Ads-ի թիմի հետ։

Կիսվել այս հոդվածով