0%

Հաճախ տրվող հարցեր

Մենք տրամադրում ենք Google Ads-ի ամբողջական աջակցություն, ներառյալ Search, Display և Video գովազդային լուծումներ։ Յուրաքանչյուր հաճախորդի համար մշակում ենք անհատական ռազմավարություն:

Մեր փորձագետների թիմը տրամադրում է մասնագիտական աջակցություն, վերլուծություններ և լավագույն փորձի վրա հիմնված լուծումներ: Մենք խորությամբ ուսումնասիրում ենք Ձեր բիզնեսի նպատակները և օգնում օպտիմալացնել գովազդային արշավները՝ ավելի բարձր արդյունքների հասնելու համար։

Ոչ, մեր ծառայություններն անվճար են: Մենք աջակցում ենք Ձեր բիզնեսի աճին՝ տրամադրելով անվճար բարձրորակ փորձագիտական աջակցություն:

Մենք աշխատում ենք գովազդային մի շարք գործիքների հետ, ներառյալ Google Search, YouTube, Google Display Network, App Promotion և Google Analytics։ Մենք նաև կիրառում ենք AI-ի վրա հիմնված գովազդային գործիքներ, որոնք օգնում են ավտոմատացնել գործընթացները և օպտիմալացնել գովազդային արշավները:

Սկսելու համար պարզապես կապվեք մեզ հետ՝ մեր կայքում հայտ լրացնելով։ Այնուհետև մեր թիմը կկապվի Ձեզ հետ: Աջակցության գործընթացը սկսելու համար անհրաժեշտ կլինի միայն կցել MCC հաշիվը։

Coob Ads-ը ներառված է Google-ի կողմից հրապարակված Google Ads Sales Representative պաշտոնական ցանկում։ Մենք հանդիսանում ենք Ղազախստանի, Սերբիայի, Սլովենիայի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Խորվաթիայի և Ուզբեկստանի Google Ads Sales Representative: Google-ի լիազորությամբ աջակցում ենք տվյալ շուկաների գովազդատուներին ու գործակալություններին։

Մեր կարգավիճակը հաստատում է Google-ի չափանիշներին համապատասխանող մասնագիտական փորձը, տեղական շուկայի իմացությունը և ծառայությունների որակը: